Վարանգաթաղի բարձունքը գրավելիս վիրավորվել է հաղորդավար Վարդան Օհանյանը. նրան վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Վարդան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմել է, որ Վարդանը վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:

Ավելի ուշ Վարդան Օնանյանի կինը՝ Եվգինե Օնանյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փա՛ռք Աստծո, Վարդանս ողջ է, ոտքերից է վիրավորումը, վիրահատվել է, կյանքին վտանգ չկա, իրեն լավ է զգում, ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի»։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ռազմական գործողությունների մեկնարկից ժամեր անց, Վարդան Օհանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում արել. «Աշխարհազորը պատրաստ է. Հաղթելու ենք»: 

--00—ԼՄ