Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մնացականյան-Լավրով

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև որոշակի ժամանակահատվածում մշակվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պլանային այցը Մոսկվա

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀԱՊԿ ներկայացուցիչներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ Երևանի ու Բաքվի միջև քաղաքական-դիվանագիտական համագործակցության անհրաժեշտությունը:

--00--ԱԹ