ՊԲ հերթական օպերացիայով ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը և փրկվեց 19 զինծառայողի կյանք

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: 

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: 

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը»:

--00--ԱԹ