Բաքուն խոստովանել է, որ Իրանի տարածք արկեր է նետել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Իրան

Բաքուն ներողություն է խնդրել արկերի՝ պատահաբար Իրանի տարածքում հայտնվելու առնչությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանության պետ Ղասեմ Ռեզային:

Երկուշաբթի Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ մի քանի արկ ընկել է Իրանի տարածք: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 6-ամյա երեխա: Վնասվել են տներ և գյուղատնտեսական նշանակության հողեր: