Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները՝ ցեղասպանություն իրականացնելու. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մեջբերել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Սոնեբորնի խոսքերը.

«Ես ճանաչում եմ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, այսօր Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները` ավարտին հասցնելու ցեղասպանությունը, որ սկսել են հարյուր տարի առաջ»:

Աբրահամյանը հավելել է.

«Այս պահին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Արցախում ծավալված պատերազմի մասին լսումների ընթացքում ելույթ ունեցողների մեծ մասը ուղիղ դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին, որոշները` շատ կոշտ, առաջիկայում մանրամասն կներկայացնենք հիմնական դիտարկումները, ակնհայտ է, որ սկսել են ընկել թե ինչ է կատարվում Արցախում եւ, թե ինչ վտանգ է սա ողջ տարածաշրջանի համար»։

--00--ԱԹ