Լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը․ լույսի պես երեխեք են․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Regional Post - Caucasus-ի լուսանկարն է տարածել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այս լուսանկարն էպիկական է...

Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից:

Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան:

Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը: Լույսի պես երեխեք են»:

--00--ԱՀ