Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք ԵԱ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Մարմնամարզություն

ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր առաջիկա դեկտեմբերի 9-13-ը՝ Բաքվում, և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան որոշում էր կայացրել մասնակցության հայտ չներկայացնել։ Սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիան որոշում էր կայացրել փոխել մրցավայրը։

Եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահ Ֆարիդ Գայիբովի որոշմամբ գործկոմի առցանց նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։ 

Սակայն Հայաստանի հավաքականի որոշումը դրանից չի փոխվել։ Նախ ՝ Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվելու, բացի այդ, մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում, որպես տուգանք պետք է վճարվեր երեք հազար եվրո։

Հայաստանի հավաքականը միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, նախատեսում է նոյեմբերին ուսումնամարզական հավաք Մինսկում, որից հետո կմասնակցի Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Մրցաշրջանի վերջում էլ Սերոբյանի սաները կմասնակցեն ՌԴ Պենզա քաղաքում կայանալիք օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարին։

--00--ԱԹ