Փաշինյանն ու Պուտինը կրկին խոսել են. քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ю

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության,  Պուտինը նշել է, որ հակամարտության սրումը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և հանգեցրել է զորհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ 

«ՌԴ նախագահն ընդգծել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,-ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում։

Ավելի ուշ ՀՀ կառավարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի: 

Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:

--00--ԱՀ