Մեր որդին զինվորագրվեց. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը և կից գրառում արել. «Մեր որդին զինվորագրվեց»: 

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ սա մի նոր Սարդարապատ է, և որպեսզի հակառակորդի ողնաշարը կոտրվի, կոչ էր արել՝ վերջին 1 տարում զորացրվածները ներկայանան Չարբախի զինկոմիսարիատ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտը, կամավորագրվել է: Այդ մասին Աշոտը գրել էր իր ֆեյսբուքյան էջում. Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»:

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը զինված ուժերից զորացրվել էր ամռանը։