Պուտինը դեռ չի ծրագրում Էրդողանի ու Ալիևի հետ քննարկել ԼՂ խնդիրը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

1.jpg

Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ՌԴ երկխոսությունն իրականացվում է բարձր մակարդակով և մշտապես: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի՝ ԼՂ հարցով զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն այդ հնարավորությունը չի բացառել:

--00--ԱԹ