Ֆրեզնոյում հայերը բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հասարակական
Yourcentralvalley.com-ը հաղորդում է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում երեկ հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետեւ շարժվել դեպի «Ռիվեր Փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։

«Այստեղ ենք զոհված զինվորներին, նրանց ընտանիքներին ու առաջնագծում կանգնած զինվորներին աջակցություն ցույց տալու համար։ Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մեկ այլ մասնակցի խոսքը։

--0--ԿԿ