Բջջայիններով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հեռախոս

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։

Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել, մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»,-գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Ստեփանակերտը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ 

--00—ԼՄ