Հերթական սուտը. իբր Հայաստանի ԶՈւ-ն թիրախավորել է Խըզըի և Ապշերոնի տարածքները. ՊՆ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սահման

«Ադրբեջանական կողմը, առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու, հիմա էլ հայտարարում է, թե իբր Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,-գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀԻշեցնենք, որ րոպեներ առաջ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ: Ըստ ՊՆ խոսնակի՝ դա հերթական կեղծիքն է, Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել, «դա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»։

--00—ԼՄ