Թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ մեծ է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղությունները, որոնք չեն եղել նույն ծանրությամբ ինչ երեկ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանը։

Թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է։

Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ