ԱՀ ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է անում ոչ թե խոսել, այլ գործել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել, որում կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմի թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը, կան զոհեր ու վիրավորներ։

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ այսօր Ադրբեջանը հրետակոծել է Ստեփենակերտը, ներկայացրել, որ նրանց կիրառած զինատեսակների հետևանքով խաղաղ քաղաքացիական բնակիչներ են վիրավորվել։ ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել, ոչ թե խոսել, այլ գործել։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ