Մատաղիսը մեր ձեռքում է, թշնամու զինտեխնիկան՝ ոչնչացված. ՊԲ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:

«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյութում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

--00--ԱԹ