Առաջնագծում զոհվել է «Շիրակի» ֆուտբոլի դպրոցի սանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային գրել է, որ առաջնագծում զոհվել է «Շիրակի» ֆուտբոլի դպրոցի սանը։

«Ցավալի լուր առաջնագծից:

Մեր սան Պավլիկ Մանուկյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:

«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Մանուկյանների ընտանիքին և հարազատներին»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ