Բախտորորշ վիճակում ենք․ վիժեցրեցինք ադրբեջանա-թուրքական «բլից-կրիգը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Բախտորորշ վիճակում ենք։ Կարողացել ենք վիժեցնել ադրբեջանա-թուրքական «բլից-կրիգը»։ Սա պատերազմ է, որը չի դադարի աշխարհի հզորների քայլերով։ Սա պատերազմ է, որն ավարտվելու է հաղթողի կամքով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ քարտեզը ձևավորվելու է այն ուժի թելադրանքով, որը որոշում է ճակատում իր առավելությունը։  

«Ճակատում վճռվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Առաջնագծում պատժելով թշնամուն և բեկում մտցնելով ելքում՝ բոլորովին այն իրադրություն կսկսվի տարածաշրջանում։ Որևէ ձևով չենք ընկրկելու, հետևություններ պետք է անել և քնարկում ստատուս քվոյի հարցում։ Ե՞րբ, եթե ոչ այսօր․ Ադրբեջանի հետ խոսել հնարավոր չէ, պատերազմով պետք է պարտադրվի խաղաղությունը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ