Սերժ Թանկյանն անհրաժեշտ է համարում Արցախի անկախությունն այլ երկրների կողմից ճանաչելը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչմանը:

«Անհրաժեշտ է, որ Արցախի անկախությունը ճանաչվի այլ երկրների կողմից՝ պաշտպանելու Արցախի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի անօրինական ու անխոհեմ ահաբեկչական գործողություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սերժ Թանկյանը:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ