Չնայած ագրեսորը Ադրբեջանն է, ՀՀ-ն ազդակ է հղել, որ ցանկանում է աշխատել բոլոր կողմերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հասարակական

Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանն ազդակ է հղել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Չնայած ագրեսորն Ադրբեջանն է, Հայաստանն ազդակ է հղել է, որ իրենք ցանկանում են աշխատել բոլոր կողմերի հետ` հակամարտությունը դադարեցնելու համար: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնեն անիմաստ բռնությունները, ինչպես նաև նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Ֆրենկ Փալոնը:

ԱՄՆ կոնգրեսականը նաև նշել է, որ «Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ»:

--0--ԿԿ