Այսօր Ադրբեջանի կողմից երեք անգամ թիրախավորվել են Banak.info կայքի լրագրողները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

զլմ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են նաև Banak.info կայքի լրագրողները։ Վնասվածքներ չկան։

Նշենք, որ ադրբեջանական կողմը երեկվանից թիրախավորում է ոչ միայն քաղաքացիական բնակչությանը, այլև Արցախում աշխատող հայ և օտարերկրացի լրագրողներին: Ինքը՝ Ադրբեջանը, արգելել է օտարերկրացի լրագրողների մուտքը իր երկիր:

--00--ԱԹ