Միջազգային լրագրողները գիտեին՝ ինչպես չթիրախավորվել, բայց Ադրբեջանը դիտավորյալ է դա անում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

гггггг

Արցախում աշխատող միջազգային լրագրողների մեծ մասը պրոֆեսիոնալներ են, գրագետ լուսաբանում են։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ այդ լրագրողները լուսաբանել են ոչ մեկ պատերազմ, ոչ մեկ կոնֆլիկտ, եղել են աշխարհի տարբեր կետերում:

«Նրանք նույնիսկ գիտեն՝ ինչպես չթիրախավորվել անզգուշությամբ, բայց, միևնույն է, թիրախավորվում են, որովհետև Ադրբեջանը դիտմամբ է թիրախավորում նրանց»:

Հարցին՝ արդյո՞ք սահմանին լրագրողների աշխատանքի հետևանքով տեղեկությունների արտահոսք չի լինում, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Այսպես ասած «կիքսեր» լինում են՝ մասնագիտական, անզգուշության, բայց դրանք այդքան մեծ չեն՝ չճշտված տեղեկություններ հրապարակել, հակառակորդի կեղծիքները դաշտ բերել, դեպքեր եղել են, բայց այդքան չեն: Լրատվական դաշտում հակառակորդը կոնկրետ վերջնականապաես պարտված է, մենք թափանցիկ ենք, պարզ ենք, մեր տունն ենք պահում»:

--00--ԱԹ