Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, արել են հայտարարություն, որով դատապարտել են հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրումը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հիշեցրեց խոսնակը:

--00--ԱԹ