Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան՝ ֆրանսիացի վիրավոր լրագրողներին էվակուացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

մակրոն

Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան, որպեսզի էվակուացնի ֆրանսիացի վիրավոր լրագրողներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նշենք, որ հակառակորդի հրետակոծության թիրախում է հայտնվել նաև Մարտունիի քաղաքապետարանը, որտեղ վիրավորում է ստացել ֆրանսիացի լրագրողը: Նրա վիճակը ծանր է, գտնվում է Ստեփանակերտի ԲԿ-ում և ենթարկվում է վիրահատությանը: Ադրբեջանական հրետակոծության հետևանքով թիրախավորել է նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: 

Ադրբեջանական կողմը հարձակման թիրախ է դարձրել հայ և օտարազգի լրագրողներին: Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում են ստացել 24News կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: 

--00—ԼՄ