Ադրբեջանական զինուժի կրակոցից Իրանում 6 տարեկան երեխա է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

կրակոց

Արևելագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիսխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։

Գյուղի տեղակայման վայրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»։

--00--ԱԹ