Որոշակի իրավիճակներում ՌԴ բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ

«Որոշակի իրավիճակներում ՌԴ բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որին ներկա են եղել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երևանը չի քննարկել խաղաղապահների տեղակայման հարցը, և որ հայկական ուժերն ունակ են ինքնուրույն դիմագրավելու թշնամուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի՝ հնարավոր ներգրավման հարցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

 

--00—ԼՄ