Ամեն ինչ արվում է, որ էսկալացիան դադարի, կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ռդ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ, ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով:

«Ամեն ինչ արվում է, որ էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», - ասել է դեսպանը, ապա հավելել, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացին այլընտրանք չկա:

«Ավանդաբար Ռուսաստանի խնդիրն այն է, որ թույլ չտա էսկալացիան, որ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասել է Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են: Այդ պահին հրետակոծվում են Վարդենիսի շրջանի գյուղերը:

--00—ԼՄ