Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի դատապարտման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։

Պրն․ խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»։

--00--ԱԹ