Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Թուրքիա

Թուրքական հատուկ ծառայությունները դեռ օգոստոսից Սիրիայի հյուսիսում սկսել են գրոհայինների պատրաստել հետագայում նրանց Ադրբեջան տեղափոխելու համար։ Ինչպես հայտնում է Sputnik-Armenia-ն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է մարդու իրավունքների սիրիական ցանցի ղեկավար Ահման Կազեմը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ տեղեկություններ կան, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։

Սիրիացի իրավապաշտպանն իր հերթին նշում է, որ ինքն ու գործընկերները դեռ օգոստոսի 5-ին համապատասխան կառույցներին զինված խմբերի պատրաստման մասին  տեղեկություններ էին հայտնել։

«Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են թաքուն բեռնատար ինքնաթիռներով «Սուլթան Մուրադ» խմբավորման գրոհայիններ տեղափոխել՝ քողարկելով նրանց որպես թուրք զինվորականների, որոնք իբրև զորավարժությունների են մասնակցելու», - գործակալության  հետ զրույցում ասել է Կազեմը։

Սիրիացի իրավապաշտպանը ընդգծել է, որ իր կազմակերպությունը նորից կոչ է անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել նախագահ Թայիփ Էրդողանի վրա՝ Ադրբեջանի ու Լիբիայի պես երկրներ սիրիական գրոհայինների փոխանցումը դադարեցնելու համար, քանի որ նման գործողությունները սպառնում են միջազգային կայունությանը։

--00--ԱԹ