«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Արցախին աջակցելու համար անհրաժեշտ պարագաներ է հավաքագրում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News   

Հայրենիք

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։



«Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։



Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝



Երևան - Ձորափի 70/1

Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1

Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1

Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4

Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20

Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4

Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա

Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1

Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33



Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։



Ուշադրություն՝ սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։



Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝ նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։



Բժշկական պարագաների ցանկը՝ ստորև․



1․ Հակաայրվածքային քսուքներ

2․ Լևոմիկոլի քսուք

3․ Բինտ (ստերիլ և ոչ ստերիլ)

4․ Բամբակ

5․ Սպիրտ

6․ Անալգին - սրվակ

7․ Դիմեդրոլ - սրվակ

8․ Դեքսամետազոն - սրվակ

9․ Ներարկիչ - 10մլ

10․ Ներարկիչ - 20մլ

11․ Կաթետր ն/ե 18G

12․ Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr

13․ Ջրածնի պերօքսիդ - 3%

14․ Տակդիր (մեծերի)

15․ Մեզընդունիչ

16․ Մեթիպրեդ - 1000մգ

17․ Ամոքսիկլավ

18․ Ցիպրոֆլոքսացին

19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ

20․ Ցեֆտրիաքսոն

21․ Սպազմալգոն

22․ Ատրոպին

23․ Ադրենալին

24․ Նորադրենալին

25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ

26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ)

27․ Նոշպա

28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման)

29․ Ռինգերի լուծույթ

30․ Նատրիումի քլորիդ - 0,9%, 500մլ



Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 642 424, 044 199 301 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին և «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝ https://bit.ly/2S4bpAv »,- ասված է հիմնադրամի հայտարարությունում։

--00--ՄՀ