Արցախի բնակիչներին ապաստարան տալու և խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բոթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին: Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան:

Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության:

Մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: Որևէ կասկած չկա կամավորների անշահախնդիր աջակցության մասով, բայց կրկնում եմ՝ դրա կարիքը չկա: Շնորհակալ եմ»:

--00--ԱՀ