Մեր զինուժն իր խնդիրը բարձր մակարդակով ապահովում է. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրադրությունը վերլուծելուց ու գնահատելուց հետո լավ կլիներ, որ հնարավորինս արագ հասկանանք՝ մասնակի կամ ամբողջական մոբիլիզացիա լինելու է՞, թե՞ ոչ:

Որպեսզի ամեն մեկն իր համար չնստի իր ավտոն քշի Արցախ: Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները:

Կարևորը՝ մեր զինուժն իր խնդիրը բարձր մակարդակով ապահովում է: Պետք է որքան հնարավոր է շատ հանրությանը ապահովել անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվությամբ՝ իհարկե հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ողջ առանձնահատկությունները»:

--00--ԱԹ