ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 25-ին կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից:
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝
- Հովհաննես Թովմասյան,
- Հովհաննես Մովսիսյան,
- Արմեն Սարգսյան,
- Ռուդիկ Տեր–Գալստյան։
Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։
--00--ԱԹ