ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Փարիզում` Charlie Hebdo ամսագրի խմբագրության հին շենքի անմիջական հարևանությամբ այսօր միջադեպ է գրանցվել. դանակով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է չորս անցորդի: Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ըստ ոստիկանությունից ստացված տեղեկությունների` հարձակվողները երկուսն են եղել. նրանք կարողացել են թաքնվել: Այս պահին ոստիկանությունը շրջափակել է տարածքը:
--00--ԱԹ