«Այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեությունը». Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

քաղաքական

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ այսօրվանից դադարում է իր պատգամավորական գործունեությունը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ անցնելու է աշխատանքի գործադիրում :

Լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Փամբուխչյանը նշել էր,  որ նշանակվելու է արտակարգ իրավիճակների փոխնախարար:

--0--ԿԿ