Պարեկային ծառայության 120 դասախոս կվերապատրաստվի միջազգային ստանդարտներին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

առցանց

Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։

Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։

--00—ԼՄ