Այսօր հանձնել եմ COVID-19-ի թեստ․ պատասխանը դրական է․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության  ղեկավար Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։

--00--ԱՀ