Քարվաճառ տանող ճանապարհն ասֆալտապատվում է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News

ասֆալտ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Քարվաճառ տանող մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին, իսկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր տանող 3,2 կմ ձգվող ճանապարհը շահագործման հանձնվեց: Երկու դեպքում էլ համայնքները միանում են Վարդենիս - Մարտակերտ մայրուղուն:

Գործընթացին հետևել եմ տեղում՝ աշխատանքային այցիս ընթացքում: Ընդգծեմ, որ մեր բոլոր այն համայքների ճանապարհները, որոնք ուղղակիորեն կապված են մայրուղիներին, առաջիկա տարիներին հիմնականում կասֆալտապատվեն»:

Արայիկ Հարությունյան

--00--ԱԹ