Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

արփինե

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կներեք էլի մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը բան չունե՞ն ասելու Ալիևին։

Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիևին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևը արդեն կարևոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։

Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք։

Հ.Գ. Ալիևը «փակուղու» իմիտացիա է ստեղծում ու այլ նման մանկապատանեկան ոճի տհասությունները որպես պատասխան չառաջարկել»:

--00--ԱԹ