Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Ինչպես հայտնում է 1tv,.ge-ն, այս տեղեկությունը թարմացվել է կառավարության stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3502 դեպք:

Ապաքինվածների քանակը ավելացել է 13-ով և կազմել 1494։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5014 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 187 դեպք:

--00--ԱԹ