Տավուշ ամրոցի տարածքում հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ:

Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր:

--00--ԱՀ