Ամուլսարի չշահագործման աղմուկը կասկածելի է, որոշ ՀԿ-ներ ստեղծվել են այդ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ դեռևս ապացուցված չէ, որ Ամուլսարի ոսկու հանքի  շահագործումը վտանգ է Ջերմուկի բնությանը, Սևանի ջրերին, սակայն լինելու դեպքում, դրանք կարող են շտկվել, եթե պատշաճ միջոցառումներ կատարվեն։ 

Պրոֆեսորը հստակ միտում է տեսնում հանքի շահագործման դեմ հանդես եկող ՀԿ-ների գործողություններում։

«Ինձ զարմացնում է Ամուլսարի հարցի այս կերպ բարձրաձայնումը։ Ինչո՞ւ, այն դեպքում, երբ գործող մյուս հանքերը իրենց վնասն արդեն տվել են։ Այս հարցն ինչ-ինչ պատճառով բարձրացավ։ Շատ կասկածելի միտում է։ Նույնիսկ որոշ ՀԿ-ներ, ինձ ասել են, որ ստեղծվել են հենց այդ պայքարի  համար»,- ասել  է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ