Փաշինյանին վարկաբեկողներն ու նրա ընտանիք մտնողները թող մտածեն՝ իրենք էլ անցյալ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անհասկանալի է համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ բոյկոտելու և ԱԺ նիստերին չմասնակցելու քայլը: Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված ակնարկից հետո ԲՀԿ-ն հայտարարել էր խորհրդարանական նիստերը բոյկոտելու մասին: 

«Եթե բոյկոտելով լիներ, «ԱԳԼՃԿԼԳԲՏ», «երեք տառանոց» հայտարարությունից հետո մենք էլ պետք է բոյկոտեինք: Եթե ընդդիմություն են ուրեմն սուտ հեյրուրանք, ամեն ինչ կարելի՞ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է փոխադարձ վիրավորանքներին, ապա պատգամավորը կարծում է, որ երբեմն, այո, վիրավորանքին պետք է վիրավորանքով պատասխանել: «Եկեք տեսնենք՝ Փաշինյանի դստեր հետ կապված ինչ հոդվածներ են եղել, բայց եթե որևէ մեկի երևակայությունը բրթում է վարկաբեկել Փաշինյանին, թող մտածի՝ ինքն էլ անցյալ ունի»,- շեշտում է մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ