Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ․ Գևորգ Թամամյանը՝ աշխատակազմի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News  

Թամամյան

Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը եւ գլուխները կախ չեն ծափահարելու իրենց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:

Նա նշել է, որ այս ամենը կշարունակվի․  Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցներին կմիանան նոր բժիշկներ․

«Այսօր ես արդեն գիտեմ որ մեծահասակների ուռուցքաբանները, կմիանան մեծահասակների արյունաբաններն էլ: Երևի, պետությունը դրսից մասնագետներ կբերի, հուսով եմ, որ պետությունն ունի այդ որոշումը»։

«Դուք դեռ սաբոտաժը չեք տեսել ինչ է, մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլեւս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին: Սա շարունակվելու է, սա դեռ սկիզբն է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՄՀ