Այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ. Դանիել Իոաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու ակնարկում, որ այդ մարդիկ հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իսկ հիմա էլ կոնկրետ մարդկանց առաջ (ՍԴ) տանելու շահ ունեն:

Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ (համեստորեն չասեմ, թե երբ եմ «իմացել» հեղափոխության մասին): Որևէ մեկին ՍԴ տանելու շահ չունեմ, այդ պաշտոնում որևէ մեկի լոբինգով երբեք չեմ զբաղվել:

Անընդունելի է որևէ հարցի շուրջ բոլոր քննադատողների մասին այդ կերպ արտահայտվելը: ... Չէ՞, որ ամեն կոռումպացված չինովնիկի պատճառով մենք վարչապետին կոռուպցիոներ չենք անվանում»:

--00--ԱԹ