Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ Դավիթ Սանասարյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դան

«Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե  հեղափոխության առաջնորներից մեկն է եղել:

«Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ, ասենք, Դավիթ Սանասարյանը, որ 1,5 տարի է, ինչ չի պաշտոնավարում:

Բայց էականը դա չի: Էականն այն է, որ կրթության և գիտության ոլորտներում տոտալ ֆեյլ է: Այո, որոշ փոփոխություններ կան, բայց դրանք, մեղմ ասած, անբավարար են:

Ուսուցիչներիի, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերն ամոթալի աստիճանի ցածր են: Այդ ոլորտներում մնում են հատուկենտ նվիրյալներն ու նրանք, ովքեր այլ տեղ չեն կարողանում աշխատել:

Շատ քիչ թվով կրթված ու գրագետ մարդիկ են ցանկանում ուսուցիչ դառնալ: Հեղափոխությունից առաջ դա իշխանության հակապետական ցանկության արտահայտում էր, իսկ հիմա՝ Արայիկ Հարությունյանի ապաշնորհության:

Հ.Գ. Եվ մի ասեք «փող չկա», քանի որ կա: Արսեն Թորոսյանը հասավ իր ոլորտի ֆինանսավորման էական ավելացմանը, քանի որ պրոֆեսիոնալ է (ի տարբերություն Հարությունյան Արայիկի)»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով իր հրաժարականի մասին պահանջները, ասել է. «Եթե հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ»: 
 

--00—ԼՄ