Հրդեհ՝ Վայոց ձորում. տուն է այրվել, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04։48-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է տունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։52-ին։

--00—ԼՄ