Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կրկին աղբամաններ են այրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

աղբաման

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջն ահազանգում է Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում աղբամանների հրկիզման հերթական դեպքերի մասին։

«Կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրինք անփութության կամ դիտավորության պատճառով»,-նշված է գրառման մեջ և կից լուսանկարներ են հրապարակված։

1

--00—ԼՄ