ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Վանաձորում կանցկացվի մոտո-հեծանվարշավ

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  15,  24News       

հեծանիվ

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում կանցկացվի մոտո-հեծանվարշավ: Հեծանվարշավը կմեկնարկի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի տարածքից: 

«Երթուղին կանցնի Լոռվա հրապարակով, կհասնի մինչև Կոտրած եկեղեցու տարածք, ապա վերջնագիծը կհատի Հայքի հրապարակում:Հեծանվարշավին կարող են միանալ ինչպես անհատներ, այնպես էլ` թիմեր մարզի ամենատարբեր համայնքներից:

Միջոցառումը կրելու է մարզային բնույթ և ոչ միայն առողջ ապրելակերպը խթանելու, այլև Անկախության տոնին համահունչ համախմբման, միասնական ուժի ու հաղթանակի խորհուրդ ունի:

Հեծանվարշավին միանալ ցանկացողները մինչև սեպտեմբերի 18-ը 18.00-ն կարող են գրանցվել՝ զանգահարելով Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին՝ 2-35-68 հեռախոսահամարով»,- ասված է Լոռու մարզպետարանի հայտարարությունում:

--  00—ՄՀ