ՀՀ ԱԳ նախարարն ու Եգիպտոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Եգիպտոս

Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համքննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: 

Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում  անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:

--00--ԱԹ